«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում ամեն հինգշաբթի անցկացվող հանդիպումն այս անգամ տոնական էր։ Կանանց համար, կանանց մասին, իրական պատմություններից մինչեւ հումորներ, բեմում սցենարիստ, պրոդյուսեր, stand-up արտիստ Տյուշ Գևորգյանն էր։
Իհարկե, 30-40 րոպեում դժվար էր համալսարանական ընտանիքի բոլոր իգական սեռի ներկայացուցիչներին հավուր պատշաճի անդրադառնալը, բայց կարևորը դահլիճում տիրող բարձր տրամադրությունը, դրական հույզերն ու էներգետիկան էր։
Համալսարանական հիվանդանոցի սիրելի կին բուժաշխատողներ՝ կլինիկաների ղեկավարներ, բուժքույրեր մայրապետեր, ադմինիստրատիվ և տեխնիկական աշխատակիցներ, սրտանց շնորհավորում ենք Ձեզ Մարտի 8-ի առթիվ։
Անգնահատելի է բուժառուների հանդեպ Ձեր հոգատարությունն ու բարությունը, նվիրվածությունը աշխատանքին եւ պատասխանատու վերաբերմունքը։ Եղեք առողջ և երջանիկ, սիրված և գնահատված, թող ժպիտը և բարձր տրամադրությունը անպակաս լինեն Ձեզնից։
.png)